Gismeteo.ua կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի երկրորդ խոշոր Թուզ լիճը ներկվել է կարմիր գույնով։
Գիտնականները հայտարարել են, որ արտաքուստ դա կարող է թվալ ապոկալիպսիսի նախանշան, սակայն իրականում ջրի գույնի փոփոխումը կապված է սեզոնային փոփոխությունների հետ և այն տեղի է ունենում ամեն տարի։
Ամերիկացի գիտնական Քրսիտոֆեր Գոբլերը հայտարարել է, որ Թուզ լճում ամեն տարի ջրի գույնի փոփոխումը կապված է նրանում գտնվող միաբջիջ ջրիմուռի հետ։ Այն սկսում է աճել անվերահսկելի ձևով, երբ դրանով դադարում է սնվել պլանկտոնը։