Իրավական 

Իրան. Կանայք և նրանց իրավունքները

Օրենքի տեսանկյունից կանայք Իրանում համարվում են տղամարդու կեսը: Նրանք չունեն նույն իրավունքները, ինչ որ տղամարդիկ, և դա է նրանց պայքարի նպատակը: Նրանք միավորվում են, որպեսզի ձեռք բերեն քաղաքացիական այնպիսի իրավունքներ, ինչպիսին ամուսնալուծվելն է, աշխատանքի կամ արտասահման ազատորեն մեկնելու իրավուք ստանալը: Այսօր այդ իրավունքներից կանայք կարող են օգտվել տղամարդու՝ հոր կամ ամուսնու թույլտվությամբ:

 

Հատկանշական է, որ ինչպես տղամարդիկ, իրանցի կանայք ևս 16 տարեկանից սկսած՝ իրավունք ունեն մասնակցել ընտրություններին: Սակայն ընտրությունների ավարտից հետո կանանց իրավունքների մասին բարձրաձայնող թեկնածուները անմիջապես մոռանում են իրենց խոստումները՝ տրված նրանց, ովքեր կազմում են 77 մլն ազգաբնակչություն ունեցող Իրանի 49 տոկոսը:

Նույն շարքից