Հուլիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես Դատախազության աշխատակցի օր: Տոնը բացառիկ հնարավորություն է` գնահատելու դատախազության անցած ուղին, ձևավորման փուլերը, նվաճումները և բացթողումները, միևնույն ժամանակ մատնանշելու այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն:
Դատախազությունն առանձնանում է ոչ միայն իր կայուն գործելակերպով, այլև համամարդկային բարձրագույն արժեքներին և ձևավորված ավանդույթներին հավատարիմ մնալու իր սկզբունքայնությամբ: Այն մեր երկրի պետական առանձնահատուկ գործառույթներ իրականացնող կառույցներից է:
Դատախազության հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանը դուրս եկավ թրաֆիկինգի դեմ համաշխարհային պայքարի հատուկ վերահսկողության երկրների ցանկից: