Իրավական 

Օմբուդսմենի տեղակալ է նշանակվել Տաթևիկ Խաչատրյանը

 Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով հուլիսի 1-ին Տաթևիկ Խաչատրյանը նշանակվել է Պաշտպանի տեղակալ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով:


          Տաթևիկ Խաչատրյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը՝ ստանալով միջազգային հարաբերությունների ոլորտում դիպլոմավորված մասնագետի որակավորում:


          Այնուհետև՝ 2011-2013թթ., սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:


          Վերապատրաստվել է արտասահմանյան ծրագրերով խտրականության կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, խոցելի խմբերի պաշտպանության և այլ թեմաներով:


          Մինչև Պաշտպանի տեղակալ նշանակվելը Տաթևիկ Խաչատրյանը զբաղեցրել է Պաշտպանի՝ հաշմանդամություն ունեցող անձանց և փոքրամասնություննրի հարցերով խորհրդականի պաշտոնը:

 

 

Պաշտպանի աշխատակազմ

Նույն շարքից