Իրավական 

Նույնիսկ Կիլիկիայի թագավորության հիմնաքարերը արկածախնդիրների հերոսական ոգու շնորհիվ են դրվել. Շանթ Հարությունյան (տեսանյութ)

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով այսօր կայացած հերթական դատական նիստին Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նա անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին՝ ընդգծելով, որ միայն նյութապաշտ ու վախկոտ հասարակություններն են այլընտրանք փնտրում այլ երկրների տեսքով:


Նա նաև խոսեց երկիր կառուցող արկածախնդիրների մասին. «Պետությունները ստեղծվում են անձնազոհ, երազկոտ արկածախնդիրների հերոսականության շնորհիվ, մարդկային պատմությունը սա վաղուց է ապացուցել: Նույնիսկ Կիլիկիայի թագավորության հիմնաքարերը դրվել են անձնազոհ, թափառական, արկածախնդիր Փիլարտոս Վարաժնունու, Գող Վասիլի ու Մհեր Ռուբինյանի կողմից՝ իրենց հերոսական ոգու շնորհիվ: Այս տեսակի գոյությունն է պետությունների ստեղծման իրական պայմանը»:


Շանթ Հարությունյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր այսօր ընդունում են, որ Ռուսաստանը ոտնահարում է Հայաստանի շահերը կամ անվտանգությունը, բայց պնդում են, որ Ռուսաստանի դեպքում այլընտրանք չկա, վաղն էլ ասելու են, թե այլընտրանք չկա Թուրքիայի դեպքում, հետո էլ՝ Ադրբեջանի զիջումների հարցում: Եվ սա ցույց է տվել հայ ժողովրդի վերջին դարերի պատմությունը:


«Քանի դեռ հայ ժողովուրդը չի հրաժարվել առևտրականի ու վաճառականի հոգեբանությամբ ղեկավարներից, միշտ էլ այլընտրանք չի գտնվելու ոչ միայն Ռուսաստանի պարագայում, այլև՝ արտագաղթի ու սեփական հայրենիքի թշվառ կյանքի»,- հայտարարեց նա:



Նույն շարքից