Իրավական 

Առանց համարանիշի մեքենան վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկան

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում, հուլիսի 30-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում «ՎԱԶ-2102» մակնիշի. առանց համարանիշի ավտոմեքենան Գայ գյուղից Հովտամեջ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 23-ամյա Լուսինե Բ.-ին:


Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն:

Նույն շարքից