Իրավական 

Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: 


«Գործը կարճվել է, որովհետեւ հանցագործություն տեղի չի ունեցել. փորձաքննության արդյունքներն են նման եզրակացություն տվել: Ես զարմանում էլ էի, որ նման գործ է հարուցվել»,- ասել է փաստաբանը:

Փորձաքննությամբ հայտնի է դարձել, որ կրակոց չի եղել:


Հիշեցնենք, որ 2014թ.  հունվարի 21-ին ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգոռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: Ավելի ուշ այս ամենի տեսագրությունը հայտնվել է համացանցում:  Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Նույն շարքից