Իրավական 

Ալավերդիում մեքենան ընկել է փոսը

Փրկարար ծառայությունը օգոստոսի 3-ին, ժամը 18.07-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Թեժ լեռ» կոչվող հանդամասում «ԳԱԶ-31105» մակնիշի 25ՍԼ948 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է օգնություն:


Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:


Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան արգելափակումից:

Նույն շարքից