Տեսանյութեր 

Աթենքը վարկատուների հետ բանակցությունները կավարտի օգոստոսի երկրորդ կեսին

analitik.am

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պայմանավորվել են այն մասին, որ Աթենքը պետք է ավարտի մոտ 86 մլրդ եվրոյի երրորդ վարկային ծրագրի բանակցությունները վարկատուների հետ օգոստոսի 15-ից անմիջապես հետո:

Այս մասին լրագրողներին Օլանդի ու Ցիպրասի՝ Եգիպտոսում կայացած հանդիպումից հետո հայտնել են Ցիպրասի մամլո ծառայությունից, որտեղ երկու երկրների ղեկավարները մասնակցել են Սուեզի ջրանցքի նոր հունի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Հանդիպումը անցել է բացառապես ջերմ մթնոլորտում՝ Սուեզի ջրանցքի նոր հունի բացման արարողության միջոցառումների շրջանակում: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ հարկավոր է հետևել եվրոգոտու գագաթաժողովի պայմանավորվածություններին ու որ բանակցությունները կարող է ու պետք է ավարտվեն անմիջապես օգոտոսի 15-ից հետո: Կողմերը պայմանավորվել են անել ամեն ինչ, ինչ հարկավոր է հունական տնտեսության արագ վերականգնման համար»,- հայտնել են մամլո ծառայությունից:

 

Նույն շարքից