Իրավական 

Փաստաբան Վահան Հայրապետյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

analitik.am

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 15.11.2013թ. որոշմամբ փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ  կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա:

News.am լրատվական կայքում հրապարակվել է հոդված «ՅուրիՎարդանյանի որդին թմրանյութ է գնելՍյունիքում իր օգտագործման համար.փաստաբան» վերտառությամբ, որտեղ առկա է փաստաբան Վահան Հայրապետյանի հետևյալ մեջբերումը «...Իսկ թե որ մասով է նա ընդունել մեղքը,փաստաբանն առայժմ չհայտնեց՝ հավելելովոր դեռ քննիչի մոտ լրացուցիչ հարցաքննություն չենկազմակերպելերբ կլինիկասի: «Չգիտեմ՝ ինչն է նա ընդունելիմ կարծիքով՝ կարող է ասի՝ էսղալաթը արել եմձեռք եմ բերելուրիշ բաներ չեմ արել»,- ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրեցոր իր պաշտպանյալը թմրանյութ ձեռք էր բերել Սյունիքում իր օգտագործմաննպատակովԻսկ թե ինչ քանակությամբ թմրանյութ էր ձեռք բերելՎահան Հայրապետյանըչհայտնեց՝ համարելով նախաքննական գաղտնիք:....»:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանինկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են` պետականտեղական ինքնակառավարմանև ոչ պետական մարմիններիինչպես նաև այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաև զանգվածայինլրատվամիջոցների հրապարակումները։

Պալատի նախագահը գտել է, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը հաստատվելու դեպքում փաստաբան Վահան Հայրապետյանի վարքագիծն առերևույթ կհակասի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.5.3 կետի պահանջներին՝ այն էփաստաբանը  պարտավոր  է  չկատարել  վստահորդի  շահերին  հակասող որևէ  գործողություն,  չընդունել  դիրքորոշում՝  առանց  նրա  հետ  համաձայնեցնելու, բացառությամբ  այն  դեպքերի,  երբ  փաստաբանը  համոզված  է  պաշտպանյալի (վստահորդի)  ինքնազրպարտության  մեջ,  հակառակ  պաշտպանյալի  դիրքորոշման՝ չընդունել  դեպքի  հետ  նրա  առնչությունը  և  մեղավորությունը,  ինչպես  նաև  իրավունք չունի դրդել կամ համոզել նրան իրեն մեղավոր ճանաչել:

ՓՊ նախագահի որոշման պատճառաբանական մասում նշվել է՝ «Հրապարակումից հետևում է, որ փաստաբան Վահան Հայրապետյանը տեղյակ չէ, թե ինչ է ընդունել իր վստահորդը, սակայն միևնույն ժամանակ փաստաբան Վահան Հայրապետյանն ընդունում է թմրանյութ ձեռք բերելու արարքի կապակցությամբ իր վստահորդի առնչությունը։ Այս պարագայում, ըստ հրապարակման համատեքստի, ստացվում է, որ Վահան Հայրապետյանը չունենալով իր վստահորդի համաձայնությունը, ընդունել է նրա առնչությունը հնարավոր հանցագործության կատարման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածը հանցագործություն է համարում զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելըվերամշակելըձեռք բերելըպահելըփոխադրելըկամ առաքելը)»։ 

ՀՀ փաստաբանների պալատի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ  փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` ՓՊ խորհրդի համապատասխան որոշմամբ:

Նույն շարքից