Իրավական 

ԴԱՀԿ ծառայությունում արձագանքել են ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին

analitik.am

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամլո ծառայությունը, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության 15.11.2013 թվականի «Ըստ քաղաքացու հաղորդման` հարկադիր կատարողը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս» վերնագրով տեղեկատվությանը, հայտնում է.

Թիվ ԿԴ3/0360/02/10 քաղաքացիական գործով կայացրած դատարանի վճիռը ի կատար ածելու պարտականությունը կատարելիս ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողը պարտապան Է. Մ.-ին պատշաճ կերպով ծանուցել է իրեն և իր ընտանիքի անդամներին համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: Պարտապան Է. Մ.-ի ներկայությամբ կազմվել է արձանագրություն, որը նա հրաժարվել է ստորագրել՝ պատճառաբանելով անհամաձայնությունը դատարանի վճռին:

Տեղեկատվության մեջ հիշատակված անշարժ  գույքի գնահատված արժեքը համաձայն փորձագետի եզրակացության կազմել է ոչ թե 40 մլն դրամ, ինչպես ՀՔԾ-ին հայտնել է քաղաքացի Դ. Մ.-ն, այլ՝ 14 մլն 209 հազար դրամ:

ԴԱՀԿՆ-ն տեղեկացնում է նաև, որ մյուս համասեփականատերերը նույնպես ծանուցված են եղել աճուրդի մասին և ստացել են գումարի իրենց մասնաբաժինները, քանի որ համաձայն դատարանի վճռի՝ բռնագանձում է տարածվել միայն պարտապան Է. Մ.-ի բաժնեմասի վրա:

Նույն շարքից