Իրավական 

Վարդան Պետրոսյանը վաղվա դատին չի մասնակցի

analitik.am

Վարդան Պետրոսյանը վաղը Վերաքննիչ դատարանում նախանշված դատին չի մասնակցի: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը' հավելոլվ, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը չի ներում դատարան գալ:

Վաղը` նոյեմբերի 21-ին, ժամը 16:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Վ.Պետրոսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է վճռվի նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերանայելու հարցը:

Նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Եվ այժմ հակառակ կողմն է միջնորդություն ներկայացրել' այդ որոշումը վերանայելու հայցով:

Հիշեցնենք` դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, և նրան դատարանի դահլիճից շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Նույն շարքից