Իրավական 

Անտառում ականանետի արկ է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցում գտնվող «Բաթումի» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ անտառում, նկատվել է պայթուցիկ սարքին նմանվող իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Ըստ նախնական տվյալների՝ հայտնաբերվել է ուսումնական ականանետի արկ:

Նույն շարքից