Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսը ձերբակալվել է:
Turan-ը, վկայակոչելով փաստաբան Հալիդ Բագիրովին, հաղորդում է, որ Արիֆ Յունուսը ձերբակալվել է իր կալանավորված կնոջը՝ Լեյլա Յունուսին ուտելիք հանձնելու ժամանակ:
Սկզբում Արիֆ Յունուսին տարել են Յասամալյան շրջանի ոստիկանության 27-րդ բաժանմունք: Այնուհետեւ փաստաբանին հաղորդել են, որ նրա պաշտպանյալը ուղարկվել է Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչության քննիչ Աբրահիմ Լեմբերանսկու մոտ:
Փաստաբանը հայտնել է, որ հնարավոր է, Արիֆ Յունուսին նույնպես կալանավորեն:
Ավելի վաղ կալանավորվել էր Արիֆ Յունուսի կինը՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Յունուս ամուսինները, ինչպես եւ լրագրող Ռաուֆ Միրքադիրովը մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: