Օգոստոսի 4-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Ճամբարակում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գետափնյա փողոցի թիվ 14 հասցեին հարակից, ավտոկայանի ուղղությամբ աջակողմյան հատվածում կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-21063»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: