Օգոստոսի 4-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել եւ ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 1962 թ. ծնված Տիգրան Ո.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2011 թ. մայիսի 10-ից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ Մոլդովայի քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ մասի /խարդախություն/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: