Իրավական 

Ոչնչացվել է 94 տոննա կանեփի զանգված

այաստանի ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի, ինչպես եւ Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018 թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն` օգոստոսի 4-ից 28-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:


Միջոցառման նպատակն է` հայտնաբերել եւ այրելով ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից աճեցված կանեփի եւ կակաչի բույսերը, ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի  հայտնաբերումը, կանխումը, խափանումը եւ բացահայտումը:


Օգոստոսի 5-ի դրությամբ հայտնաբերվել եւ այրելով ոչնչացվել է 4 տոննա 11 կգ վայրի աճած ու աճեցված կանեփի եւ 7 կգ կակաչի կանաչ զանգված /«Կանեփ-կակաչ-2013» ամբողջ միջոցառման ընթացքում` 94 տոննա 878.9 կգ կանեփի եւ 26 կգ կակաչի կանաչ զանգված»:


Տնամերձ 22 հողամասերից հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի աճեցված 175 կգ կանեփի բույս: Նշված փաստերով նախապատրաստվել են նյութեր, իսկ առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Նույն շարքից