Իրավական 

ԱՄՆ հետախուզությունում Սնոուդենի հետևորդ է հայտնվել

ԱՄՆ դաշնային կառավարությունը անհանգստացած է, որ Էդվարդ Սնոուդենի հետևորդ է հայտնվել, որը հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության փաստաթղթերը:

 

«Ակնհայտ է, որ կա մեկ այլ ինֆորմատոր»,-հայտարարել է The Intercept  պարբերականի հիմնադիր Գլեն Գրինվալդը, որը հրապարակել էր Սնոուդենի նյութերը:

 

Ամերիկյան կառավարությունը հետաքննություն է իրականացնում, պարզելու համար՝ ով է Ազգային անվտանգության գործակալության տվյալների բազայի հերթական «անկոչ այցելուն»:


Ավելի վաղ Էդվարդ Սնոուդենի նոր նյութերից հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության փաստաթղթերում Իսրայելն անվանվել է ամենամեծ լրտեսական սպառնալիքը ԱՄՆ-ի համար:

 

Նույն շարքից