10 ամսական Վարվարա Ռաֆալյանցի ընտանիքն անվստահություն է հայտնել ՆԳՆ-ին եւ մտադիր է օգոստոսի 6-ին բողոքի ակցիա անցկացնել իրավապահ գերատեսչության շենքի առջեւ: «Մենք չգիտենք, թե որ փուլում է գտնվում հետաքննությունը: Արդեն կես տարի է՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները մեզ հետ կապ չեն հաստատել: Չնայած հասարակական կազմակերպությունները հետաքննության դիտարկում են անցկացնում, սակայն նրանք նույնպես գործի մանրամասներին տեղյակ չեն»,- Վարվարա Ռաֆալյանցի հարազատների խոսքերն է մեջբերում «Գրուզիա Online»-ը:
Հիշեցնենք, որ 10 ամսական Վարվարա Ռաֆալյանցին 2012թ. սեպտեմբերի 30-ին՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, հայտնաբերել էին գինու համար նախատեսված կավե մեծ կարասում: