Ադրբեջանում շարունակվում են կալանքները «լրտեսության» գործի շրջանակներում, որտեղ գործող անձինք են իրավապաշտպաններն ու լրագրողները: haqqin.az-ը, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները, հաղորդում է, որ կալանավորած է «Իրավական լուսավորման հասարակություն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ինթիհամ Ալիեւը: Ըստ տեղեկությունների, Ինթիհամ Ալիեւը կալանավորված է «Լեյլա Յունուսի հայկական գործով»:
Ավելի վաղ, հարկերի նախարարության աշխատակիցները ստուգումներ են անցկացրել Ինտիհամ Ալիեւի գրասենյակում: Վերջինս Իլհամ Ալիեւի կառավարության ամենանախանձախնդիր քննադատատներից է եւ սերտ համագործակցում է Կենտրոնական հետախուզության վարչությանը կից ամերիկյան հիմնադրամների հետ:
Իրավապաշտպան Լեյլա Յունուսը, նրա ամուսինը՝ քաղաքագետ Արիֆ Յունուսը, լրագրող Ռաուֆ Միրքադիրովը մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: