Իրավական 

Կոմկուսները Լևոն Հայրապետյանին աջակցելու համար դիմում են ՌԴ իրավապահ մարմիններին

Հայաստանի կոմունիստական եւ Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունները խորապես մտահոգված են 2014 թ.-ի հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված եւ բանտային պայմաններում պահվող հայազգի գործարար Լեւոն Գուրգենի Հայրապետյանի օրեցօր վատացող առողջական վիճակով:


Երկու քաղաքական ուժերի տարածած համատեղ հայտարարությունում նաեւ ասվում է.


«Բժիշկների հավաստմամբ, նրա առողջական վիճակը պահանջում է նրան պահել բժիշկների հսկողության ներքո մինչեւ դատական գործընթացի ավարտը: Լեւոն Հայրապետյանը Հայաստանում եւ Արցախում հայտնի է իր բարեգործական նախաձեռնություններով եւ նրա նկատմամբ պետք է ցուցաբերվի մարդասիրական մոտեցում:


Դիմում ենք ՌԴ իրավապահ մարմիններին` փոխել խափանման միջոցը մինչեւ նախաքննության ավարտը եւ իրականացնել անաչառ ու օբյեկտիվ քննություն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ»:

Նույն շարքից