Իրավական 

Տեղի է ունեցել երեք վրաերթ.Վարորդները տուժածներին հասցրել են հիվանդանոց.

Երեւանի  Լենինգրադյան փողոցի թիվ 33 հասցեի մոտ, օգոստոսի 7-ին, ժամը 20.40-ին,  «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու:


Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Կատարվում է քննություն:

 

Նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, «Հունդայի Սոնատա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Արտաշատյան խճուղում վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել  հիվանդանոց:


Կատարվում է քննություն:


Օգոստոսի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում,  «Մերսեդես E-320»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիսի Երեւանյան եւ Հանրապետության փողոցները հատող խաչմերուկի հատվածում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ  եւ նրան տեղափոխել  հիվանդանոց:


Կատարվում է քննություն:

Նույն շարքից