Օգոստոսի 8-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Երեւան քաղաքի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողներ, ապօրինի թմրամիջոցներ աճեցնելու կասկածանքով, Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գեւորգ Ս.-ին: Պարզվել է, որ նա ապրիլ ամսին Հրազդանի կիրճում ցանել եւ աճեցրել է մշակումն արգելված կանեփի բույսեր:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 20.05-ին, նրա մատնանշած վայրից հայտնաբերվել են կանեփի բույսեր:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: