Իրավական 

Ավազակային հարձակում Շիրակում

Երեկ` օգոստոսի 8-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում: Դիմակավորված անձինք կեսգիշերն անց մուտք են գործել տներից մեկը, որտեղ ապրում է տարեց թոշակառու: Կապել են ծեր կնոջ բերանը, ձեռքերն ու ոտքերը, հարվածել մարմնի տարբեր մասերին ու հափշտակել ունեցվածքը: Նրան վնասվածքներ պատճառելով` վրայից հանել են ոսկիները, փնտրել ու գտել են այլ ոսկյա զարդեր, գումար ու դիմել փախուստի:


Տուժողը դիմել է իրավապահներին` հայտնելով, որ իրեն պատճառել են 5 միլիոն դրամի նյութական վնաս: Հանցագործները դեռ չեն հայտնաբերվել:

Նույն շարքից