Դոնեցկում խիստ ռեժիմի գաղութի գնդակոծությունից հետո ավելի քան 100 բանտարկյալներ է փախել: Զոհվել է մեկ բանտարկյալ,, եւս 18-ը՝ վիրավորվել են, հաղորդվում է քաղխորհրդի կայքում:
«Օգոստոսի 10-ի ուշ երեկոյան հրետանային գնդակոծության հետեւանքով արկն ընկել է Կիրովի շրջանի թիվ 124 խիստ ռեժիմի գաղութի բնակելի գոտի: Զոհվել է մեկ բանտարկյալ, երեքը վիրավորվել են, եւս 15-ը՝ թեթեւ վնասվածքներ են ստացել: Գաղութում խռովություն է բռնկվել եւ 106 բանտարկյալներ փախել են: Առավոտյան տվյալներով՝ նրանց մի մասը վերադարձել է ուղղիչ հիմնարկ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղական լրրատվամիջոցների փոխանցմամբ՝ օգոոստոսի 11-ի առավոտյան փախստականների մի մասը վերադարձել է արկերից վնասված բանտ: Կրակոցների եւ պայթյունների ձայները լսվել են մարզկենտրոնի բոլոր շրջաններում: