Իրավական 

Չորսուկես միլիոն արժողությամբ սարքավորումներ եւ ոսկյա զարդեր գողացողին ձերբակալեցին

Ոստիկանության Կումայրիի բաժնում մարտի 5-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Աննա Ք.-ի տնից 4.500.000 դրամ ընդհանուր արժողության էլեկտրական սարքավորումներ եւ ոսկյա զարդեր գողանալու մասին:


Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1986 թ. ծնված Գարիկ Ա.-ն, որը հայտնաբերվել եւ ձերբակալվել է:

Նույն շարքից