Իրավական 

Չորս վրաերթ Երեւանում

Օգոստոսի 9-ին, ժամը 13.00-ին, «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան փողոցի թիվ 36 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 9-ին, ժամը 14.30-ին, թիվ 63 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը Երեւանի Գայի պողոտայի թիվ 18 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Օգոստոսի 9-ին, ժամը 23.50-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մ. Հերացու փողոցի թիվ 20/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Օգոստոսի 10-ին, ժամը 00.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 1 շենքի բակում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

Նույն շարքից