Իրավական 

Բարեփոխումներ Արդարադատության նախարարությունում

analitik.am

Գյումրիում տեղի ունեցավ «Նոտարական, ՔԿԱԳ մարմինների, ԴԱՀԿ ծառայության, քրեակատարողական ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտներում առկա խնդիրներն ու իրականացվող բարեփոխումները» թեմայով միջոցառում: Այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Շիրակի հակակոռուպցիոն կենտրոնը: Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզի նոտարներ, իրավաբաններ, փաստաբաններ, Իրավաբանական անձնաց պետական ռեգիստրի գործակալությունից, Գյումրու ՔԿԱԳ տարածքային բաժնից, «Արթիկ» ՔԿՀ-ից: Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը ներկայացրեց վերոհիշյալ ոլորտներում իրականացվող փոփոխությունները, լսեց ներկաներին հուզող խնդիրները: 

 

Սկզբնաղբյուրը՝ Իրավաբան.net

Նույն շարքից