Իրավական 

Հանցա՞նք է անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը:

analitik.am

Առողջությանը ծանր վնաս պատճառելը, թեկուզև անզգուշությամբ, հանցագործություն է: Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով: Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 

Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝

պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 

ՀՀ քրեական օրենսգիրք

Նույն շարքից