Իրավական 

Օտարերկրյա փաստաբանների հավատարմագրումը ՀՀ-ումը

Փաստաբան է այն անձը, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում և ստացել էհամապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար: Իսկ ի՞նչ կարգավիճակ ունի այլ պետության փաստաբանը ՀՀ տարածքում և ինչպե՞ս կարող է վերջինս ներկայացնել որևէ անձի շահերը: Այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեությունն իրականացնում է օրենքով, փաստաբանների պալատի կանոնադրությամբ և փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված կարգով, եթեՀայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Այլ պետության փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում գործում է իր պետության համապատասխան փաստաբանական կառույցի տված արտոնագրի հիման վրա և պետք է փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգովհավատարմագրվի փաստաբանների պալատում: Հավատարմագիր տալու և հավատարմագրի գործողությունը դադարեցնելու կարգը սահմանում է փաստաբանների պալատիխորհուրդը: Հավատարմագրի գործողությունը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է դադարեցնել այլ պետության փաստաբանի կողմից օրենքի, փաստաբանների պալատի կանոնադրության և փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջներիխախտման դեպքում: Հավատարմագրման համար այլ պետության փաստաբանից գանձվում են փաստաբանների պալատիխորհրդի սահմանած չափով վճարներ: 

Նույն շարքից