Իրավական 

Այսօր Մարդու իրավունքների միջազգային օրն է

analitik.am

յսօր աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը  (Human Rights Day): 1948թ. այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այս օրն առաջին անգամ նշվել է 1950թ.:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ներառում է քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, մշակութային եւ տնտեսական իրավունքների լայն շրջանակ: Այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ իբրեւ ավելի քան 380 լեզուներով եւ բարբառներով թարգմանված փաստաթուղթ, ինչը խոսում է դրա համընդհանուր բնույթի եւ տարածման ծավալների մասին:

Չնայած որ Հռչակագիրը պարտադրող փաստաթուղթ չէ, այն նպաստել է մարդու իրավունքների ոլորտում ավելի քան 60 գործիքների ներմուծմանը` միջազգային միասնական մեկ հիմք սահմանելով այդ բնագավառում: Դրա հիման վրա կատարվել է միջազգային այլ համաձայնագրերի մշակումը: Միջազգային այդ փաստաթղթերի հիման վրա ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է հարկադրող պատժամիջոցներ կիրառել այն վարչակարգերի նկատմամբ, որոնք թույլ են տալիս մարդու իրավունքների բացահայտ խախտումներ: 

Նույն շարքից