Իրավական 

Հերքում հրապարակելու պահանջի մերժումը

analitik.am

Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:


Հերքման և (կամ) պատասխանի հրապարակման պահանջը պետք է մերժվի, եթե տվյալ պահանջը`


1) անանուն է.


2) հակասում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտին:



Հերքման պահանջի հետ ներկայացվող պատասխանի հրապարակման պահանջը պետք է մերժվի, եթե այդ պատասխանը չի համապատասխանում օրենքի պահանջներին:


Հերքման կամ պատասխանի հրապարակման պահանջը կարող է մերժվել, եթե`


1) չի պահպանվել տեղեկատվության տարածման օրվանից մեկամսյա ժամկետը.


2) պահանջը վերաբերում է այնպիսի տեղեկատվությանը, որը տարածվել է հրապարակային ելույթին, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերին, լրատվության այլ միջոցին կամ հեղինակային որևէ ստեղծագործությանը կատարված հղումով, և սկզբնաղբյուրը հերքում չի տարածել:


Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ խախտում է դրանք տարածելու` օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով: 

Նույն շարքից