Իրավական 

Բացառիկ դատավճիռ ԱՄՆ-ում

analitik.am

ԱՄՆ-ի իրավաբանական պրակտիկայում բացառիկ դատավճիռ է կայացվել: 16-ամյա Էտան Կոխը, ով կես տարի առաջ մահացու վրաերթի էր ենթարկել 4 քաղաքացիների, դատապարտվել է 10 ամսվա պայմանական ազատազրկման: Երիտասարդին փրկել են «թանկարժեք» իրավաբանները: Հաշվի չի առնվել ծանրացուցիչ հանգամանքը. նա ավտոտրանսպորտը վարել է անսթափ վիճակում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: 

Նրանք կարողացել են դատարանին համոզել, որ պաշտպանյալը հարստության զոհ է, որով շրջապատված է եղել մանկությունից: Նրա համար դատարանը պահանջում էր 20 տարվա ազատազրկում: 

Վեց ամիս առաջ դեռահասն իր երկու հասակակիցների հետ, որոնք նույնպես հարուստ ընտանիքներից են, մի քանի շիշ գարեջուր էին գողացել Տեխասի Բուրլեսոն քաղաքի սուպերմարկետներից մեկից և այն խմելուց հետո մեքենայով զբոսանքի դուրս եկել քաղաքով: Էտանը, ով վարել է ծնողների նվիրած մեքենան, զարգացրել է 100 կմ/ժամից ավելի արագություն և հարվածել մայթեզրին կանգնած 4 քաղաքացիների: 

Պաշտպանական կողմը կարողացել է վթարի բարոյական պատասխանատվությունը բարդել հարուստ ծնողների վրա: Տղան վերադաստիարակման կուրս կանցնի Կալիֆոռնիայի առողջարաններից մեկում, ինչը նրա ծնողներին կարժենա կես միլիոն դոլար: 

Նույն շարքից