Իրավական 

Ավանդական հարսանեկան ծիսակատարությունը ներառվել է մշակութային արժեքների ցանկում

analitik.am

Ավանդական հարսանեկան ծիսակատարությունը մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված սովորույթ է, ծես: Ծիսակատարության մասին գրավոր տեղեկությունները վերաբերում են վաղ միջնադարին, ամբողջապես նկարագրվել է 19-րդ դարից սկսած: Ավանդական հարսանեկան ծիսակատարության ողջ կարգը պահպանվում է հատկապես ավանդապաշտ ընտանիքների կողմից: Յուրաքանչյուր սեռատարիքային խումբ ունի սեփական գործառույթը հարսանեկան համալիրում. քավոր-քավորակին, հարսի հայրը, մայրը, եղբայրը, քույրը, փեսայի ազգականները և ընկերները: Հարսանեկան տոնական համալիր` երեքից յոթ օր տևողությամբ, որը ներառում է աղվես-խնամախոսի ծեսը, ցլի մորթը` իր հարակից արարողություններով, հարսի ծաղկոց և պարատուն, փեսայի գովք, սափրում և այլն: Ավանդական հարսանեկան ծիսակատարությունը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում: 

 

Սկզբնաղբյուրը՝ iravaban.net

Նույն շարքից