Ինչպես տեղեկացրել էինք, այսօր վաղ առավոտյան արտակարգ պատահար էր տեղի ունեցել Վոլգոգրադի շրջանի Դերժինսկու թաղամասում:
LifeNews-ի փոխանվմամբ՝ Վոլգոգրադի Ձերժինսկու շրջանում կոնֆլիկտ էր ծագել Frant El սրճարանում տոնվող հարսանիքից վերադարձող մի խումբ երիտասարդների ու տաքսիստի միջև, ով հրաժարվել էր սպասարկել վերջիններիս: Նրանք ծեծել էին վարորդին, ով օգնության էր կանչել իր եղբորը: Վերջինս կրակել էր ատրճանակից ու վիրավորել երիտասարդներին:
Արդյունքում, 1 մարդ մահացել էր, 6-ը՝ տուժել, որոնց թվում երկուսը՝ հայ: 22-ամյա Արմեն Եղիազարյանը վնասվածք էր ստացել աջ ուսի շրջանում, իսկ 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը՝ ձախ ազդրի հատվածում:
APA գործակալության տվյալներով՝ վարորդը ազգությամբ ադրբեջանցի է եղել՝ Վելիև ազգանունով: