«Սելտայի» պաշտպան Սերխի Գոմեսը Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղից (5:1) հետո ներողություն է խնդրել Լուիս Սուարեսին միտումնավոր հարվածելու համար:
«Ներողություն եմ խնդրում Սուարեսից: Հանդիպման ընթացքում լարվածությունը շատ մեծ էր, սակայն ես չէի ցանկանում նրան ցավ պատճառել», ասել է Գոմեսը: Նշենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն քննարկելու է միջադեպը: