Իրավական 

Մարդն ունի՞ ինքնասպանության իրավունք

analitik.am

Ամերիացիների, այդ թվում՝ իրենք իրենց կաթոլիկ համարողների մեծամասնությունը կարծում են, որ ծանր ու անբուժելի հիվանդությամբ տառապելու դեպքում մարդն ունի ինքնասպանության իրավունք:


Pew Forum-ի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ բոլոր ամերիկացիների 62%-ը այդպես է կարծում: Ընդ որում, այդպես կարծում է սպիտակ կաթոլիկների 67%-ը, իսկ լատինաամերկյան ծագումով կաթոլիկների միայն 56%-ը:


Կրոնական խմբերից միայն բողոքական-ավետարանականներն են, որոնք դեմ են արտահայտվել անգամ անբուժելի հիվանդության դեպքում կյանքին ինքնասպանությամբ վերջ տալուն:


Որևէ կրոնի չպատկանող ամերիկացիների 85%-ը կողմ են արտահայտվել ինքնասպանությանը:


Հետազոտողները չեն տարբերակել, թե քանի՞ տոկոսն են իրական կաթոլիկներ, քանի՞սը՝ ովքեր իրենք իրենց կաթոլիկ են համարում, բայց եկեղեցի չեն հաճախում:


Կաթոլիկ եկեղեցու ուսուցումն ասում է, որ ինքնասպանությունը բարոյապես ընդունելի չէ ոչ մի իրավիճակում: Սակայն նշում է նաև, որ մարդն իրավունք ունի հրաժարվել երկարատև ծանր բուժումից:

Նույն շարքից