Իրավական 

Որքա՞ն է կազմում ՀՀ նախարարների և տեղակալների աշխատավարձերը

analitik.am

Ներկայումս գործող «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ նախարարի պաշտոնային դրույքաչափը կազմում է 331.595 դրամ, նախարարի առաջին տեղակալինը՝ 247.700 դրամ, իսկ նախարարի տեղակալինը՝ 205.757 դրամ:


2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին: Նշված իրավական ակտով բարձրանալու է պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաների ամսեկան պաշտոնային դրույքաչափերը: 2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ նախարարների աշխատավարձը դառնալու է 793.680 դրամ:


2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ նախարարների առաջին տեղակալի աշխատավարձը դառնալու է 661.400 դրամ:


2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ նախարարների տեղակալների աշխատավարձը դառնալու է 562.190 դրամ:


2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվելու «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել էր 2002 թվականի դեկտեմբերի 26-ին: 

 

Նույն շարքից