Իրավական 

Դատարանը հրապարակեց ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը

analitik.am

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը՝  Եղվարդ) Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կայացրած դատավոր Յուրի Բաղդասարյանը հրապարակեց ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը:

Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ՝  դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:   Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին հարցրեց, թե ինչո՞ւ դատավորը չի հրապարակում որոշման պատճառաբանական մասը: Փաստաբանի հարցին դեռ պատասխան չի հնչել: Դատական նիստը շարունակվում է:  

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը բողոքարկում է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշումը: Ըստ պաշտպանական կողմի վարկածի` դատավորը, նախքան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշում կայացնելը, քննիչից էլեկտրոնային եղանակով ստացել է միջնորդությունը և աշխատել այդ նույն տեսքի վրա. Դատարանի որոշման և քննիչի միջնորդության տեքստի մեջ կրկնվում են նույն տառասխալները, ավելի թողնված պրաբելներն ու կետադրական սխալները:  

Նախորդ դատական նիստի ժամանակ հայտնի է դարձել, որ փոխվելու է  գործով դատախազ Արմեն Առաքելյանը. նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: 

 

Սկզբնաղբյուրը՝ iravaban.net

Նույն շարքից