Իրավական 

Նոր նշանակումներ Փաստաբանների պալատի կողմից

analitik.am

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 16-ին որոշումներ է կայացրել մի շարք փաստաբանների երկու տարի ժամկետով մարզային համակարգողներ և մարզերի քաղաքների պատասխանատուներ նշանակելու մասին: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից:

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը ղեկավարվելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ’ Պալատ) կանոնադրության 17.3-րդ կետի 27-րդ ենթակետի պահանջներով և Պալատի նախագահի 17.12.2013թ. թիվ 70-Լ որոշմամբ հաստատված Մարզերում համակարգում իրականացնելու կարգով (այսուհետ՝ Կարգ)՝ որոշել է.


1. ՀՀ Արագածոտնի մարզում Կարգով նախատեսված մարզային համակարգող նշանակել փաստաբան Մնացական Մելիքյանին (արտոնագիր 1490),

2. ՀՀ Տավուշի մարզում Կարգով նախատեսված մարզային համակարգող նշանակել փաստաբան Արտակ Խաչիկյանին (արտոնագիր 779),

3. ՀՀ Վայոց Ձորի մարզում Կարգով նախատեսված մարզային համակարգող նշանակել փաստաբան Էմին Բեգլարյանին (արտոնագիր 1400),

4. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում Կարգով նախատեսված պատասխանատու նշանակել փաստաբան Վահրամ Մարտիրոսյանին (արտոնագիր 1487),

5. ՀՀ Արմավիր մարզի Արմավիր քաղաքում Կարգով նախատեսված պատասխանատու նշանակել փաստաբան Նաիրա Պետրոսյանին (արտոնագիր 602),

6. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում Կարգով նախատեսված պատասխանատու նշանակել փաստաբան Դավիթ Սարգսյանին (արտոնագիր 1087),

7. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում Կարգով նախատեսված պատասխանատու նշանակել փաստաբան Մխիթար Բեգյանին (արտոնագիր 806),

8. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում Կարգով նախատեսված պատասխանատու նշանակել փաստաբան Ժորա Վարոսյանին (արտոնագիր 615),

9. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում Կարգով նախատեսված պատասխանատու նշանակել փաստաբան Արմենուհի Ջանջուղազյանին (արտոնագիր 765):


Հայաստանի մյուս մարզերում և քաղաքներում համակարգողները և պատասխանատուները ընտրվելու են լրացուցիչ:


Նշենք, որ մարզային համակարգում իրականացնելու նպատակն է համախմբել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի կամ մարզային քաղաքների տարածքում գործող Պալատի անդամ փաստաբաններին, վեր հանել նրանց մոտ փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առաջացող խնդիրները և ներկայացնել Պալատին, ինչպես նաև իրականացնել Պալատի առջև դրված նպատակների և խնդիրների՝ մարզերում իրագործման համար սույն կարգով նախատեսված այլ գործողություններ: Մարզային համակարգողները գործում են ընտրության (եթե մարզում գործող փաստաբանների թիվը գերազանցում է տասներկուսը) կամ նշանակման սկզբունքով (եթե գործող փաստաբանների թիվը չի գերազանցում տասներկուսը): Իսկ պատասխանատուները գործում են ընտրության (եթե քաղաքում գործող փաստաբանների թիվը գերազանցում է յոթը) կամ նշանակման սկզբունքով (եթե գործող փաստաբանների թիվը չի գերազանցում յոթը):


Հիշեցնենք, որ մարզային համակարգողների և մարզերի քաղաքների պատասխանատուների նշանակումը առաջարկվում է պալատի նախագահի մարզային խնդիրների համակարգման գծով տեղակալ Մելանյա Առուստամյանի կողմից՝ նշանակվողների նախնական համաձայնությամբ: Այն իրականացվում է  ՙՀՀ Փաստաբանների պալատի մարզերում համակարգում իրականացնելու մասին՚ կարգի 2.5 կետի համաձայն: 


Լուսանկարը՝ iravaban.net-ի

Նույն շարքից