Իրավական 

Կրոնի համաշխարհային օր

analitik.am

Ամեն տարի հունվարի  երրորդ կիրակին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում տոնվում է որպես Կրոնի համաշխարհային օր (World Religion Day):


Այս տոնի պատմությունը սկսվել է 1950 թվականից, երբ ԱՄՆ-ում բահայական հավատքի կառավարման ազգային մարմինը սահմանեց այս տոնը որպես աշխարհի բոլոր կրոնների համախմբման օր: Այն նաև նպատակ ունի հանրայնացնելու այն գաղափարը, որ կրոնը առաջին հերթին միավորում է աշխարհը, այլ ոչ թե տարաձայնությունների առիթ է հանդիսանում:


Մարդկային մշակույթների և քաղաքակրթությունների պատմությունների հիմքում ընկած է հենց կրոնի պատմությունը: Իսկ ընդհանուր հավատքի զգացումը, ինչպես պատմությունն է ցույց տալիս, մարդկանց միավորելու առաջատար գործոններից մեկն է: Այդ իսկ պատճառով աշխարհում լայն տարածում գտած այս տոնի հիմքում ընկած է այն գաղափարը, որ կրոնը պետք է պատճառ հանդիսանա միավորման համար: Սա ևս մի պատճառ է ուշադրություն դարձնելու կրոնի նշանակությանը ժամանակակից աշխարհում: 

Նույն շարքից