Իրավական 

Արդարադատության նախարարությունն աշխատակազմի նոր ղեկավար ունի

analitik.am

Կամո Ադամյանը նշանակվել է Հայաս­տանի Հան­րապետության արդարա­դա­տության նախարարության աշխատա­կազ­մի ղեկավար։Կառավարության նիստի ժամանակ գործադիրը հաստատեց Արդարադատության նախարարի ներկայացրած որոշման նախագիծը:


«Կամո Ադամյանը քաղծառայողի երկար տարիների աշխատանքային փորձ ունի, բավականին երկար ժամանակ է աշխատում է նաև Արդարադատության նախարարությունում: Եղել է ներքին աուդիտի բաժնի պետ, նաև վերջին մեկ-երկու ամիսներին եղել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար, գերազանց հանձնել է համապատասխան քննությունները Քաղաքացիական ծառայության խորհրդում»,- ասաց նախարարը:


Հիշեցնեք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Նունե Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից և աշխատանքի անցել ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական:   

Նույն շարքից