Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին երկրի ներսում խստորեն քննադատել են՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ձեռքը սեղմելու համար:
«Դա անընդունելի քայլ է, և Զարիֆը պետք է ներողություն խնդրի դրա համար»,-ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հագիգաթփուրն:
Հիշեցնենք, որ Օբաման և Զարիֆը միմյանց ձեռք էին սեղմել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: Դա ԱՄՆ նախագահի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի միջև առաջին ձեռքսեղմումն էր՝ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր։