Իրավական 

1 տարում 529 քննություն. ոստիկանությունն ամփոփում է

analitik.am

2013 թ. ընթացքում Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 529 ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ, այդ թվում 10-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:

Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 141 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի, այդ թվում՝

- հայտարարվել է նկատողություն` 55,

- հայտարարվել է խիստ նկատողություն` 38,

- հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին` 7,

- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 41:


ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2013 թ. ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ այլ նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 20 նյութեր:

Նույն շարքից