Իրավական 

Հիմնվել է Հայաստանի քաղբանտարկյալների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ

analitik.am

Հիմնվել է Հայաստանի քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին աջակցության հիմնադրամ: «Շանթ եվ ազատություն» բարեգործական հիմնադրամի նպատակն է աջակցել անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին, քաղաքական հայացքների և քաղաքացիական ակտիվության համար տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին:

ՀՀ–ում հաճախ խաղաղ ցույցերը, քաղաքացիների ինքնաարտահայտման բողոքի սահմանադրական դրսևորումները ավարտվում են ձերբակալություններով, վարչական տույժերով և ազատազրկմամբ:

Այսօր ՀՀ–ում մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ կան: Նրանց նկատմամբ կիրառվող հետապնդումները պահանջ են առաջացրել ստեղծելու մի հիմնադրամ, որի նպատակն է բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերել քաղբանտարկյալներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին` ծանր հոգեբանական և նյութական պայմաններում հայտնված ծեր մարդկանց, կանանց և երեխաներին:

Նվիրատվությունները կարող են իրականցվել ինչպես առցանց` կայքի միջոցով, այնպես էլ բանկային փոխանցումով`

ՀՀ ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ 


SWIFT: ARMIAM22

«Շանթ եվ ազատություն» ԲՀ


հ/հ 1570018401620100 (AMD)


հ/հ 1570018401620101 (USD) (միջնորդ բանկ` Citibank NA, New York)

հ/հ 1570018401620146 (EUR) (միջնորդ բանկ`COMMERZBANK AG, FRANKFURT)

www.shantfoundation.org


Նույն շարքից