Իրավական 

ՀՀ նախագահը 2 նոր հրամանագիր է ստորագրել

analitik.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Եղիազարյանին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:


Հրամանագրում մասնավորապես ասվում է «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Աշոտ Եղիազարյանին ազատել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»:


Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Գալոյանը  նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա): 

Նույն շարքից