Իրավական 

Որքա՞ն է կազմում տուգանքը՝ սահմանված արագությունը գերազանցելու դեպքում

analitik.am

Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով: Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 30.000 դրամի չափով:


Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 դրամի չափով: Երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով և ավելի գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 70.000 դրամի չափով:


Վերը նշված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար, իսկ եթե արագաչափ սարքի հնարավոր սխալանքը գերազանցում է 10 կմ/ժ-ը, ապա արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը: 

Նույն շարքից