Հունվարի 23-ին եւ 24-ին տեղի է ունեցել ՀՀ փաստաբանական դպրոցի 2014 թվականի գարնանային հոսքի ընդունելության քննությունը: Քննությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 167 դիմորդ, որոնցից միայն 61-ը դարձան ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր։
Փաստաբանական դպրոցի մամուլի ծառայությունից հայտնում են, թե նվազագույն անցողիկ շեմ գրանցվեց 134 միավորը (150 հնարավորից)։ Առավելագույն 150 միավոր են հավաքել 2 հավակնորդ։ Նախորդ ընդունելության քննությանը (2013թ աշնանային հոսք) անցողիկ շեմը եղել է 133 միավորը։