Իրավական 

Ինչպե՞ս ստեղծվեց Chupa Chups-ի լոգոտիպը

analitik.am

1958 թ-ին Էնրիկե Բերնատոմը տեսավ, թե ինչպես է մայրը զայրանում երեխայի վրա, որ երեխան, ուտելով կոնֆետը, կեղտոտել էր ամբողջ ձեռքերը:


Այդ ժամանակ նա հասկացավ, որ կոնֆետի դիզայնը հարմար չէ երեխաների համար և որոշեց ստեղծել կոնֆետ ձողիկի վրա:


Հետաքրքիր է այն փաստը, որ Չուպա չուպսի լոգոտիպը նկարել է հայտնի սյուռեալիստ Սալվադոր Դալին՝ մեկ ժամվա ընթացքում: Դալին հասցրել է նաև նկարահանվել Չուպա չուպսի առաջին գովազդում:


Իսկ ՀՀ օրենսդրության համաձայն որո՞նք են այն նիշերը, որոնք կարող են գրանցվել որպես ապրանքային նշաններ:


Այսպես, որպես ապրանքային նշաններ կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես`

1) բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները.

2) տառերը կամ թվերը.

3) նկարները, պատկերները կամ խորհրդանշանները.

4) եռաչափ պատկերները, մասնավորապես ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը.

5) հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները.

6) ձայնային ազդանշանները. Ի դեպ՝ նշված կետերում թվարկված նիշերի ցանկացած համակցություն ևս կարող է գրանցվել որպես ապրանքային նշան: 

Նույն շարքից