Իրավական 

Ինչու՞ է անհրաժեշտ պահպանել պետական սահմանը

analitik.am

Պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է և ընդգրկում է քաղաքական, իրավական, տնտեսական, ռազմական, օպերատիվ, կազմակերպչական, տեխնիկական, ռեժիմային, բնապահպանական, մշակութային և այլ միջոցառումներ, որոնք երաշխավորում են`


ա) պետական սահմանի անձեռնմխելիությունը.


բ) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման ապահովումը.


գ) պետական սահմանում անձի, հասարակության և պետության համար կենսական շահերի պաշտպանությունն արտաքին և ներքին սպառնալիքներից:


Ցամաքում, սահմանային ջրերում պետական սահմանի պահպանությունն իրականացնում են սահմանապահ, իսկ օդային տարածքում` հակաօդային պաշտպանության զորքերը:


Հակաօդային պաշտպանության զորքերը պետական սահմանի պահպանությունն իրականացնելիս ղեկավարվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և իրավական այլ ակտերով:


Պետական սահմանի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:


Պետական կառավարման մարմինների լիազորությունները պետական սահմանի պահպանության ոլորտում սահմանվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով: 

Նույն շարքից